ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԼՂՀ-ում ընտրություններ են

ԼՂՀ-ում ընտրություններ են
13.09.2015 | 14:14

ԼՂՀ տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8.00-ին բացվել են բոլոր 252 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է: Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության 207 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի 94 377 ընտրող: Ընտրություններին մասնակցում են 235 համայնքի ղեկավարի և 1228 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ:
Համայնքի ղեկավարի թեկնածուների մեծ մասը` 135 հոգի կամ գրեթե 58 տոկոսը, անկուսակցական են, 125-ը (53,2%) գործող համայնքի ղեկավարներ են, 11 թեկնածուներ (4,7%) կանայք են:

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ